Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա Տիգրան Դանիելյանին, ով «Հ1» հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի թղթակիցներից է:

Վերջինս տեղափոխվել է 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղից NEWS.am-ին փոխանցեցին, որ նա ստացել է ձախ ձեռքի տիպիկ տեղի կոտրվածք եւ ճակատի վերք: Տիգրանն արդեն դուրս է գրվել:

Կատարվում է քննություն: