Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունը դժվար է հաջող անվանել, սակայն մի շարք դրական արդյունքներ այնուամենայնիվ ակնհայտ են: Այդ մասին Կովկասի լրագրողներին առցանց հարցազրույցում ասել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան դպրոցի՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների գծով և Սևծովյան ավազանի անվտանգության խնդիրներով ծրագրերի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը:

«Օգնություն է ցուցաբերվել  ազգային կառավարությանը: Դա արդեն դրական արդյունք է: Աֆղանստանի կառավարության խնդրանքով ՆԱՏՕ-ն շարունակում է երկրին օգնություն ցուցաբերել: Շատ բան է արվել Աֆղանստանում կենսամակարդակի բարելավման համար», - հայտարարել է փորձագետը:

«Դուք գիտեք, որ որոշում է ընդունվել ISAF-ի զորքերն Աֆղանստանից 2014 թվականին դուրս բերելու մասին: Նույնիսկ հիմա Աֆղանստանից զորքերի դուրսբերումը տեղի է ունենում չհամաձայնեցված կերպով, այսինքն ամեն երկիր իր զորքերը դուրս է բերում ըստ իր հայեցողության: Որոշ երկրներ գործողության մեջ ներդնում են ավելի շատ, քան մյուսները: Թեպետ Կանոնակարգի առաջ բոլորն են հավասար», - նշել է նա, ընդգծելով, որ, մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի համար Աֆղանստանի գործողությունը դարձավ ամրության քայքայում: