Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին գումարման անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը եւ եւս մի քանի ներկայացուցիչներ մարզերից: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին նաեւ ՀՅԴ-ից: Նրանց փոխանցմամբ` Արմեն Ռուստամյանը վերընտրվել է որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ:

Նշենք, որ կիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Նախորդ շաբաթ լրատվամիջոցներում տըեղկություններ էին տարածվել, որ  ՀՅԴ-ի ղեկավարության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Այսօր թերթերից մեկը ներկայացրել էր ՀՅԴ ԳՄ կազմը եւ նշել, որ այդ տեղեկությունները անհիմն են, եւ ԳՄ այս ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ գործող ղեկավարությունն ընդամենը վերարտադրել է իր իշխանությունը: «Եթե նույնիսկ ամբողջովին փոխվեր ԳՄ կազմը, դրանից ՀՅԴ-ի վերնախավը չէր փոխվի, իսկ ԳՄ նորընտիր անդամները, ըստ էության, կուսակցության ղեկավարության լոյալ գործիչներ են»,- գրել էր թերթերից մեկը