Արագածոտնի մարզի Թալին քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 8 թեկնածու:

Ինչպես հայտնեցին թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, երեկ, հուլիսի 15-ին, ժամը 18-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, եւ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են «Բարգավաճ Հայաստանի» անդամ Վազգեն Խաչատրյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ժորա Գրիգորյանը, եւ ինքնառաջադրված Սարգիս Արամյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գեւորգ Եսայանը, Վորոշ Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը:

Եւս 32 մարդ առաջադրվել է ավագանու 11 տեղի համար: Թալինում արտահերթ ընտրությունները կայանալու են օգոստոսի 5-ին: Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել խորհրդարանի ընտրություններից հետո, երբ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը թիվ 15 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել: