Deep Purple ռոք-խմբի ստեղնաշարային Ջոն Լորդի հայ երկրպագուները հուլիսի 18-ին յուրահատուկ կերպով են հարգել լեգենդար երաժշտի հիշատակը: Երկրպագուները Ջոն Լորդի նկարը սոսնձել են Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատերի վրա: Դեսպանատան առջեւ մոմեր են վառվել եւ ծաղիկներ դրվել:

Նշենք, որ Լոնդոնում հուլիսի 16-ին կյանքի 72-րդ տարում մահացել էր Deep Purple ռոք-խմբի ստեղնաշարային Ջոն Լորդը:

Կյանքի վերջին տարիներին նա պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

Ջոն Լորդը ծնվել է անգլիական Լեսթեր կոմսությունում` 1941թ.: Նա Deep Purple-ի կազմում  ընդգրկվել էր 1968թ., մանսակցել խմբի մի շարք հիթերի, այդ թվում`  Smoke on the Water կատարման ստեղծմանը: 1976թ. Deep Purple-ի ցրումից հետո նա նվագել է Whitesnake համույթում, համագործշակցել Ջորջ Հարիսոնի, Դեվիդ Գիլմորի, Գրեմ Բոնեթի եւ այլոց հետ: Deep Purple-ի վերամիավորումից հետո Լորդը վերադարձավ խումբ եւ աշխատեց այնտեղ մինչեւ 2002թ.: Դրանից հետո նա իրեն նվիրել էր մենահամերգներին մինչեւ 2011թ. օգոստոս: