Կոկորդը ածելիով կտրելու միջոցով, հուլիսի 20-ին, ինքնասպանության փորձ է արել Ավանեսովի 24 շենքի բնակիչ 49-ամյա Պարույր Ե.-ն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:  «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ Պարույր Ե.-ի վիճակը կայուն է, այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Պաչույր Ե.-ն ապրում է միայնակ, ամուսնալուծված է, ունի կին եւ երեխաներ: Նա խմիչքի հանդեպ մեծ սեր ունի:

Իսկ ինքնասպանության փորձ անելու օրը զանգահարել էր աղջկան եւ տուն կանչել եւ մինչ աղջիկը կգար, նա ածելիով կտրել էր իր կոկորդը: Աղջիկը, գալով տուն, հայտնաբերել է հորը արնաքամ վիճակում եւ շտապ տեղափոխում Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունում նյութերն են նախապատրաստվում դեպքի առթիվ: