Սինգապուրի Lovotics ընկերությունը սարք է ստեղծել, որի օգնությամբ սիրահարները կարող են համբուրվել հեռվից: «Համբույրները մարդկային շփման շատ կարեւոր բաղադրիչ են, որոնք ենթադրում են շրթունքների միաձուլում` դրական զգացմունքներ արտահայտելու համար. այնպիսիք, ինչպիսիք են սերը, հարգանքը, ողջույնը, հրաժեշտը կամ սեռական ցանկությունը»,- հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում, գրում է ridus.ru-ն:

Kissenger-ը արտաքնապես նման է հսկայական ձվի` վրան ամրացված փափուկ պլաստիկ շրթունքներով, որոնցում թաքնված ճնշման հաղորդիչներ կան: «Ձուն» հիշում է այդ տվյալները եւ դրանք հաղորդում սկզբում սերվերին, այնուհետեւ փոխանցում դրան միացված մյուս Kissenger սարքին, որը ճշգրտորեն վերարտադրում է «համբույրը»:

Սարքը դեռեւս վաճառքի չի հանվել: Հայտնագործողների խոսքով` իրենց անհրաժեշտ է սկզբում ստուգել տեխնիկական եւ էթիկական բոլոր ասպեկտները, քանի որ «ձուն», իրոք, բավական տգեղ տեսք ունի: