Դատական դեպարտամենտի կադրերի վարչության պետ Անգին Իսախանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նրա փոխանցմամբ` Անգին Իսախանյանի դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: