Հուլիսի 11-ին ՆԱՍԱ-ի կողմից թողարկված տիեզերական հեռադիտակն ստացել է արեգակնային պսակի  ներկայումս ամենամանրամասն  պատկերը, հաղորդում է compulenta.ru-ն: Նրա պարզությունը գիտնականներին կօգնի  ավելի լավ ուսումնասիրել լուսատուի  մակերեւույթը եւ նրա ազդեցությունը Երկրի շրջակայքի վրա: 

High Resolution Coronal Imager (Hi-C)-ը կարճ թռիչքի էր ուղեւորվել երկրաֆիզիկական  տիեզերանավով: 210 կգ կշռով եւ 3մ երկարությամբ սարքը 620 վայրկյանում 165  լուսանկարներ էր արել:

Հեռադիտակը  մեծ ակտիվ տարածության վրա է ֆիքսվել, եւ որոշ պատկերներ ցույց են տվել արեգակնային մակերեւույթի դինամիկ կառուցվածքը 16 մեգապիքսել թողունակությամբ, որը 5 անգամ ավելի բարձր է, քան Atmospheric Imaging Assembly (AIA) սարքի լուսանկարները, որը գտնվում է  «Արեգակնային դինամիկայի օբսերվատորիայի» վրա (Solar Dynamics Observatory, SDO): AIA-ն ունակ է  տարբերակել Արեգակի մակերեւույթի  գոյացությունները մինչեւ 1000 կմ լայնությամբ:  Իսկ Hi-C-ն կարող է մանրամասներ նկատել մինչեւ 200 կմ չափով, սակայն միայն մեկ ալիքի երկարությամբ: