ԱՄՆ-ի բողոքարկիչ դատարանը մերժել է Apple ընկերության պատենտային  նկրտումները լուսանկարչական սարքերի արտադրող Kodak-ի նկատմամբ: Սնանկության գործընթացում գտնվող ընկերությանը դատարանն անմեղ է ճանաչել:

Այդպիսով, բողոքարկիչ դատարանն ուժի մեջ է թողել  ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովի նախկինում կայացրած որոշումը (ITC), հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Apple-ը Kodak-ի հետ դատավարությունն սկսել էր այն բանից հետո, երբ լուսանկարչական սարքերի ընկերությանն իրավաբանները դիմել էին դատարան` բողոքելով   Apple-ի դեմ եւ հայտարարելով, որ  վերջինս iPhone-ներում անօրինաբար օգտագործում է  իրենց պատենտավորած տեխնոլոգիան:  Apple-ը պատասխան հայց էր ներկայացրել`  Kodak-ին մեղադրելով իր մի քանի պատենտների խախտման մեջ, որոնք վերաբերում են թվային  խցիկներում պատկերների մշակմանը: