Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ. : Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը:

Սեւերը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահին առանձնահատուկ մտահոգում է փաստը, որ կառավարող կուսակցության երկու զգալի նախաձեռնություններ` քրդական հարցի լուծումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը, առայժմ արդյունք չի տվել, հաղորդում է թուրքական «Today`s Zaman»-ը:

Նրա խոսքով, Գյուլի այցը մի քանի քրդաբնակ նահանգներ եւ Հայաստանի մայրաքաղաք` կառավարության նախաձեռնություններին իր աջակցությունը ցուցադրելու քայլն էր:

«Պարոն Գյուլը հայտարարել էր, թե կային բարենպաստ պայմաններ քրդական եւ հայկական հարցերի լուծման համար, սակայն դրանք դադարեցվեցին եւ դա իսկապես վշտացրեց նախագահին»«- հայտարարել է Ահմեդ Սեւերը: