Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի գլխավոր շտաբի ռազմա-քարտեզագրական վարչության պետ, փոխծովակալ Սերգեյ Կոզլովի դեմ, ով մեղադրվում է 9,5 մլն ռուբլու վնաս հասցնելու մեջ: Քննության տվյալներով, նա հրամայել է արտոնագրային պայմանագրեր կնքել առեւտրային ընկերությունների հետ` նավիգացիոն քարտեզների հրապարակման նպատակով:

Ըստ քննիչների, 2010թ. հուլիսին Կոզլովը, լինելով ՌԴ ՊՆ նավիգացիայի եւ օվկիանոսագրության վարչության պետ,  հրամայել է պայմանագիր կնքել «Չարտ-Պիլոտ»  ՍՊՀ-ի եւ «Տրանզաս» ՓԲԸ-ի հետ, մինչդեռ քարտեզների հրապարակման իրավունք ուներ միայն պաշտպանության նախարարությունը: Արդյունքում պետությանը վնաս է հասցվել, իսկ քարտեազագրի դեմ քրգործ հարուցվել: