NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Չարենցավանի Ալափարս գյուղի գյուղում 24-ամյա Սամվել Գալստյանի` ինքնասպանություն գործելու վերաբերյալ, ով տնից դուրս էր եկել եւ այդպես չէր վերադարձել:

Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանն ասաց, որ երիտասարդ ամուսնացած չէր, ապրում էր մոր, հոր եւ 20-22 տարեկան քրոջ հետ: Նա չէր աշխատում, զբաղվում էր գյուղական աշխատանքներով` հողագործություն, անասնապահություն:

Ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Տնից դուրս գալուց առաջ, ընտանիքի անդամների խոսքով, որեւէ վիճաբանություն չի եղել: Ընտանիքի անդամները պատմել են, որ տնից դուրս գալուց առաջ Սամվելն ասել է, որ գնում է Երեւանում աշխատանք գտնի: Իսկ դրանից երկու օր անց գտել են նրան` ինչ-որ կիսակառույցում առաստաղից պոլիէթիլենային պարանով կախված:

Հարցին, թե երիտասարդի վարքում երբեւէ որեւէ տարօրինակ բան նկատել է, գյուղապետը նշեց, որ գյուղում ապրում է ավելի քան  2700 մարդ եեւ ինքը բոլորին չի ճանաչում: Բայց նա տեղեկացրեց, որ Սամվել Գալստյանը միջնակարգ կրթություն է ստացել, այնուհետեւ` ազատվել է բանակից, սակայն չի կարող ասել, թե ինչ պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 31-ին Չարենցավանի  Ալափարս գյուղի գյուղի գյուղապետը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ համագյուղացի Սամվել Գալստյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձելԼ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ 24-ամյա Սամվել Գալստյանի դին գտել են դաշտում, կիսակառույց շինության մեջ, կախված վիճակում: Պարզվել էր, որ նա երեկ` օգոստոսի 2-ին նշված կիսակառույցի առաստաղից պոլիէթիլենային պարանով կախվել է:Երիտասարդի ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն: