Սուդանը եւ Հարավային Սուդանը պայմանավորվել են  նավթի տեղափոխման շուրջ հակամարտության դադարեցման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Աֆրիկական միության միջնորդ, ՀԱՀ-ի նախկին նախագահ Տաբո Մբեկին:

Ըստ նրա` կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Դեռեւս ոչ Սուդանը, ոչ էլ Հարավային Սուդանը չեն մեկնաբանում այս հաղորդագրությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

Հարավային Սուդանը, որի տարածքում արտահանվում է երկու պետությունների նավթի պաշարների 2 երրորդը, հունվարին դադարեցրել էր Սուդանի նավթատարներով մատակարարումը` գնային տարաձայնությունների պատճառով:

Նավթային խնդիրը երկու երկրներն էր հասցրել էր պատերազմի շեմին եւ լուրջ վնասել էր նրանց տնտեսությանը: 

Հունիսին Հարավային Սուդանը եւ Սուդանի Հանրապետությունը բազմիցս բանակցություններ են սկսել այս հարցով, սակայն արագ էլ այն ավարտել են` պայմանավորվածության բացակայության հետեւանքով: