Նախագահ Պուտինը ոչ թե ռուսների շահերն է պաշտպանում, այլ ծառայում է ուժայիններին ու բյուրոկրատներին: «Լեւադա-կենտրոն»-ի անցկացրած նոր հարցման համաձայն`  նման կարծիք են հայտնել ռուսների մեծ մասը:

Վերջին կես տարվա ընթացքում (2011 թ.-ի հունվարից) շոշափելիորեն ավելացել է այն մարդկանց  կարծիքը, ովքեր կարծում են, որ Պուտինը ներկայացնում է ուժայիննների շահերը (31-ից 43 տոկոս), երկրորդ տեղում, ըստ հարցվածների, հայտնվել են օլիգարխները, բանկիրները եւ խոշոր գործարարները (26-ից 39 տոկոս), երրորդ տեղում` պաշտոնյաներն են, բյուրոկրատները (24-ից 32 տոկոս): Նշանակալիորեն իջել է (26-ից 21 տոկոս)

այն մարդկանց կարծիքը, ովքեր կարծում են, որ Պուտինը պաշտպանում է միջին դասի շահերը, այդ թվում,աշխատավորների եւ ծառայողների շահերը (20-ից 14 տոկոս):

Ինչ վերաբերում է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ապա նա ընկալվում է որպես մի անձ, ով ներկայացնում է  «Պուտինի մերձակա շրջապատի» շահերը (այսպես են կարծում հարցվածների 39 տոկոսը):

Պուտինի նախկին համակիրներից մեկի` նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի կարծիքով, 12 տարվա ընթացքում մարդիկ «բացահայտել են` ով է նա»: Կասյանովը ավելացրել է, որ Պուտինն աջակցում է բյուրոկրատներին, ուժայիններին, «նոր օլիգարխներին», այդ թվում «հասարակության անկիրթ հատվածին» , հայտնում է Կոմերսանտը:

Այնուհանդերձ, Վլադիմիր Պուտինը վերընտրվել էր ձայների մեծամասնությամբ ( ավելի քան 60 տոկոս), իսկ մարտյան ընտրություններից հետո բողոքի ալիքը անկում էր ապրել: