Օգոստոսի 3-ին Եմենի մայրաքաղաք Սանայի շուկայում պայթյուններ են որոտացել: Մայրաքաղաքի փողոցներում գրանցված  արտակարգ դեպքը տեղի է ունեցել նախագահական պալատի մոտակայքում: Իրավապահները արագորեն փակել են դեպքի վայրը, որպեսզի թույլ չտան մարդկանց մեծ կուտակումներ:

Միեւնույն ժամանակ Թայիզ քաղաքի շուկայի տարածքում, մոտոցիկլով տղամարդը նույնպես պայթյուն է իրականացրել: 6 մարդ զոհվել է, 10-ը` վիրավորվել , հայտնում է «Վեստի.ru»-ն:

Եմենում անվտանգության հարցերը զգալիորեն վատացել են այն բանից հետո, երբ երկրի անվտանգության ուժերը «Ալ-Քաիդայի» գրոհայիններին  վռնդել էին երկրի հարավային շրջանների հենակետերից: Ահաբեկչական խմբավորման ցանցի անդամները, Եմենի մայրաքաղաքում մասնավորապես  հուլիսին տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա, որի ժամանակ զոհվել էին Ոստիկանական ակադեմիայի տասնյակ ուսանողներ: