Օրեր առաջ Թուրքիայի Մալաթիա նահանգում ալեւի ընտանիքի դեմ իրականացված հարձակման դեմ Իզմիրում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ մի ծեծի է ենթարկվել տեղի ոստիկանական բաժանմունքի փոխոստիկանապետը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ անհայտ անձանձ մի խումբ շրջափակել է տեղի ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալ Յուսուֆ Ույսալին եւ դաժան ծեծի ենթարկել։

Ոստիկաններին մի կերպ է հաջողվել բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքից ազատել փոխոստիկանապետին՝ օդ կրակելուց հետո։

Ավելի ուշ, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե փոխոստիկանապետի դեմ հարձակվող խումբն իրենց հետ կապ չունի։

Ոստիկանությունը փնտրում է փոխոստիկանապետին ծեծի ենթարկած անձանց։