Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները ALT(alternative lengthening of telomeres) բջջային գծերի մեծ խմբի անալիզ են կատարել եւ ուսումնասիրել նրանց գենետիկ եւ բջջային առանձնահատկությունները: Արդյունքում հայտնաբերվել է քաղցկեղային բջիջների անմահության բանալին, ինչն էլ նոր ճանապարհներ է բացում քաղցկեղի եւ ծերացման դեմ պայքարում:

Քաղցկեղային բջիջներն անմահ են, քանի որ կարողացել են  շրջանցել ինքնաոչնչացման բնական մեխանիզմները: Այդ բջիջների մեծ մասը օգտագործում է տելոմերազի  ֆերմենտը եւ «խաբում» է բնությանը` երկարացնելով տելոմերները: Սակայն ուռուցքների 10-15%-ը օգտագործում է այլ ճանապարհներ` նույն ALT-ները:

Պարզվել է, որ սովորական քաղցկեղը տարբերվում է այն քաղցկեղից, որը ALT է օգտագործում. վերջինի դեպքում մարդիկ ավելի երկար են ապրում:

Գիտնականները պարզել են, որ ուռուցքի տեսակը որոշվում է ATRX ֆերմենտով: Այդ ֆերմենտի բացակայությունը  ALT գծի  բջիջների համար սովորական երեւույթ է: Այդ բջիջներն ավելի հաճախ են ենթարկվում քրոմոսոմային փոփոխության,  ավելի վատ են տանում ԴՆԹ-ի վնասվածքները եւ արդյունքում մահանում են: Այդ իսկ պատճառով ALT օգատգործող հիվանդների մոտը բուժաման շանսերն ավելի մեծ են:

Այսպիսով, գիտնականները գտել են բանալին, որն ի վիճակի է քաղցկեղի անմահ բջջիջները դարձնել մահացող, իսկ դա նշանակում է նվազեցնել նաեւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը: