Գործընկերոջ` Սերգեյ Սվետլակովից հետո ամուսնալուծության փաստաթղթեր է  ներկայացրել Իվան Ուրգանտը: Ըստ լուրերի` պատճառն Իվանի չափազանց լարված գրաֆիկն է:

Նատալյան դժգոհ է, որ ամուսինը քիչ ուշադրություն է դարձնում ընտանիքին:Զույգի ընկերները հուսով են, որ նրանց 4-ամյա դուստրը` Նինան  ծնողներին կստիպի մտածել եւ չամուսնալուծվել, հաղորդում է  «Պապարացին»:Իվանն իր դասընկերուհու` Նատալյա Կիկնաձեի հետ ամուսնացել է 2007 թ-ին` բոլորից գաղտնի: Մինչ միասին ընտանիք կազմելը, նրանցից յուրաքանչյուրն արդեն մեկ անգամ ամուսնացած է  եղել: Հիմա ընտանիքը հարաբերությունների ճգնաժամ է ապրում: