NEWS.am-ին հայտնի է դարձել բռնաբարության հերթական ահասարսուռ փորձի դեպքը: Մեր տեղեկություններով` օգոստոսի 6-ին 52-ամյա հայրը Հրազդանում փորձել է բռնաբարել 27-ամյա աղջկան, սակայն վերջինիս դիմադրության արդյունքում հանցավոր արարքը, բարեբախտաբար, չի հաջողվել:

Նշենք, որ տղամարդը աղջկա իսկական հայրն է: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նա հարբեցող է եւ անցյալ տարի եւս հարբած վիճակում նման փորձ է կատարել: Իսկ աղջկա մայրը մահացել է մի քանի տարի առաջ: Դեպքի վերաբերյալ մանրամասները կփորձենք ներկայացնել ավելի ուշ: