Օգոստոսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին  «Մերսեդես-Բենց Ե-190»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա հեծանվորդի, ապա  բախվել  ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: