Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված է երեք թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը եւ անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, ինքնաառաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:
Առայժմ առաջադրումներ չկան Քաջարանի, Ագարակի, Սիսիանի, Դաստակերտի քաղաքապետերի պաշտոններում:
Նշենք, որ Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը: