Այն կարծիքը, թե  «հարուստ» երկրներ են մեկնում աղքատ երկրների բնակիչները, ճիշտ չէ: Համենայն դեպս  նման եզրահանգում է արվում «Բարձրագույն աջակցության ֆորումի» կողմից ապօրինի միգրացիայի վերաբերյալ  հրապարկված հետազոտության եզրակցության մեջ:  Հետազոտողները, հիմնվելով վիճակագրական տվյալների վրա, եկել են այն եզրահանգման, որ միգրացիայի աճը, որքան էլ տարօրինակ է, ուղղակիորեն կապված է աղքատ երկրների տնտեսությունում հաջողության հետ:

Գաղափարը, սակայն,  առանձնահատուկ չէ: Ավելի վաղ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության փորձագետներն էին նման եզրահանգման եկել. հենց որ շնչին ընկնող միջին եկամուտն սկսում է  աճել, անգիտակից քաղաքացիները խուճապահար հեռանում են այդ երկրներից: Այդ տեսակետից  միգրացիայի համար առավել հավանական են շնչին ընկող 1,5 հազ. դոլարից մինչեւ 8,0 հազ. դոլար եկամուտ ունեցող երկրները:

Հայաստանի քաղաքացիների անձնական եկումուտների վերաբերյալ տվյալները 2010թ. համար են: Այդ շրջանում, ըստ պաշտոնական վիճակագրության, շնչին ընկնող միջին եկամուտը դոլարային համարժեքով կազմում է տարեկան 1,0 հազ. դոլարից փոքր-ինչ ավելի: Թեեւ հարցվածների մեջ չկան ապահովված շերտերի ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով այս ոչ պակաս գործոնը` կարելի է համարձակորեն ենթադրել, որ  շնչին ընկնող միջին եկամուտը լիովին կարող է գերազանցել 1,5 հազ. դոլարի շեմը: Այսպիսով, եթե հավատանք  վերոնշյալ հետազոտությանը, մեր երկիրը միգրանտների համար պոտենցիալ գրավիչ պետությունների թվում է:

Ամփոփելով հետազոտությունը` Ֆորումը գալիս է հետեւյալ եզրահանգման. պատկերացումները, թե ամենադժբախտ եւ չունեւոր մարդիկ են լքում  իրենց երկիրը, «լայնորեն տարածված են, սակայն ճիշտ չեն», իսկ միգարցիան ոչ բավարար տնտեսական զարգացման արդյունք  չէ, այլ հակառակը, տնտեսության վերելքի հետեւանք...

Եթե հետեւենք վերոնշյալ եզրահանգմանը, ապա Հայաստնում միգրացիան ամենքիչը պետք է լիներ  90-ականների սկզբներին եւ կեսերին, երբ բնակչության մեծ մասն աղքատության մեջ էր: Եւ, հակառակը,  նոր դարի առաջին տասնամյակում ժողովրդական բարեկեցության հետեւողական բարձարցման հետ (մինչեւ չարաբաստիկ ճգնաժամը) միգրացիան պետք է աճեր: Իսկ ճգնաժամից հետո, երբ ՀՆԱ-ի ծավալը կտրուկ նվազել էր, եւ նկատելի գնաճը երկրում հանգեցրել էր աղքատության աճին, միգրացիան երկրից պետք է կրճատվեր:

Սակայն մեր քաղաքացիները գիտեն, որ մեզանում ամեն ինչ ճիշտ հակառակն էր: Ահա եւ մեր միգրանտները զանգվածաբար երկիրը լքեցին նույն 90-ականներին` չկասկածելով անգամ որ իրենք «ոչ ճիշտ» միգրանտներ են:

Իրականում միգրացիայի պատճառներից մեկն այն է, որ  բազմաթիվ «աղքատ» երկրներում տոտալ կոռումպացվածությունը հագեցնում է քաղաքացիների մի մասի հարստացմանը եւ  դրա հետեւանքով հասարակության կտրուկ բեւեռացմանը: Միջին եկամուտը երկրում աճում է,  եւ այդ փաստը հաջողությամբ օգտագործում են «հետազոտողները»: Սակայն պետք է դիտարկել ոչ թե միջին ցուցանիշը, այլ դրա տարբերակումը բնակչության շրջանում:

Ներմուծումից  կախվածության եւ տեղական ռեսուրսների սղության պայմաններում, հարուստների նոր ձեւավորված դասի բարձր վճարունակությունը խախտում է շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ հավասարակշռությունը:

Դրա հետեւանքով գներն սկսում  են աճել, եւ գալիս է մի պահ, երբ ամենաառաջնային  պարենամթերքը քիչ մատչելի է դառնում աղքատների համար: Կյանքի հակադրությունը սուր դժգոհություն է առաջացնում, եւ լուռ բողոքի դրսեւորումներից մեկն էլ միգրացիան է: