Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց հրապարակում այսօր տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի բացումը։  Մասնակիցներին եւ ներկաներին ողջունեց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը: (ֆոտոռեպորտաժ)

Օգոստոսի 10- 15-ը կներկայացվեն տարբեր երկրներից ժամանած մնջախաղի վարպետների յուրօրինակ համարներ։ Կմասնակցեն անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր տարբեր երկրներից

Ի դեպ, այս տարի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։