Ֆիլիպինցի փրկարարները կարողացել են ավերակների տակ մնացած հանքափորին դուրս բերել միայն տեղական լեռնային  կուռքին զոհ մատուցելուց հետո, ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրությունում:

Միջադեպը կատարվել է Բենգետ նահանգում: Ֆիլիպինցի հանքափոր Ֆելիպե Պիլմակոյի վրա  փլվել էր թունելը, նա մնացել էր հանքավայրում: Երբ փրկարարները փորձում էին հանել տղամարդուն ավերակների տակից, թունելն ավելի շատ էր փլվում:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ արդյունքում փրկարարները որոշել են սեւ խոզ զոհաբերել լեռնային կուռք Կաբունիանին, որպեսզի վերջինս իրենց օգնի փրկել հանքափորին: Դրանից հետո փրկարարների փորձը պսակվել է հաջողությամբ: