Փերսեիդայի երկնաքարային հոսքն օգոստոսի 12-ին առավելագույն ակտիվության կհասնի: Այդ օրը երկնքում հնարավոր կլինի տեսնել ժամում  մինչեւ  100 ընկնող աստղ:

Փերսեիդան  Սվիֆթ Տուլի գիսավորի հետքն է: Երկիրն ամեն տարի մոտնում է այդ հոսքին, ինչը թույլ է տալիս հետեւել երկնաքարային անձրեւին:

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս  վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում: