Պերսեիդների երկնաքարային հոսքը, որն իր առավելագույն ակտիվությանը կհասնի օգոստոսի 12-ին, լավ տեսանելի կլինի Հայաստանում: Այդ հոսքը ուժեղների շարքն է դասվում եւ կդիտվի ամենուրեք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով` Պերսեիդայի հոսքը, որն այդպես է անվանվել Պերսեւսի համաստեղության կողմից հայտնվելու պատճառով, սկսվում է հունիսի 17-ից եւ շարունակվում մինչեւ օգոստոսի 24-ը: օգոստոսի 12-ին դրա գագաթնակետն է: Երկնաքարերի շարժման արագությունը կհասնի 59 կմ/վրկ-ի:
Ըստ նրա, անգամ Երեւանի գիշերային լուսավորության պայմաններում տեսանելի կլինեն պսպղացող երկնաքարերը, բայց ավելի լավ է դրանց հետեւել քաղաքային կրակներից հեռու:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Պերսեիդայի երկնաքարային հոսքն օգոստոսի 12-ին առավելագույն ակտիվության կհասնի: Այդ օրը երկնքում հնարավոր կլինի տեսնել ժամում մինչեւ 100 ընկնող աստղ: Պերսեիդան Սվիֆթ Տուլի գիսավորի հետքն է: Երկիրն ամեն տարի մոտնում է այդ հոսքին, ինչը թույլ է տալիս հետեւել երկնաքարային անձրեւին: