Թող Սինան Օհանը Ռուսաստանի մասին իր տեսակետը համադրի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցերի հերթականությանը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին ասել է ռուս քաղաքագետ, Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը` մեկնաբանելով ադրբեջանական ծագմամբ թուրք պատգամավոր Սինան Օղանի խոսքերը:

Ազգայնական շարժման կուսակցության անդամ Սինանը հայտարարել էր, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության վերսկսման պարագայում Ռուսաստանին թույլ չեն տա օգնել Հայաստանին:

«Նման խոսքերը կարող  են թելադրված լինել միայն դրանց հեղինակների անձնական ցանկություններով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ ոչ ոք դա չի կարող կասկածի տակ դնել: Ավելորդ չի լինի հիշել, որ 2010թ. ՌԴ նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը Բաքու այցելեց միայն այն բանից հետո, երբ դրանից մի քանի օր առաջ այցելեց Երեւան: Հենց միայն դա կարող է վկայել, թե Հայաստանը ինչ նշանակություն ունի Ռուսաստանի կառավարության համար», – հավելել է քաղաքագետը: