6,2-ից 6,6 մագնիտուդով չորս երկրաշարժ է եղել Իրանի հյուսիս-արեւմուտքում, Թավրիզ քաղաքի մերձակայքում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Չորս երկրաշարժերին հետեւել է երկու հետցնցում` 4,1 եւ 4,8 մագնիտուդով: Այլ մանրամասներ չեն ահղորդվում:

Ցնցումները զգացվել են Հայաստանի քաղաքներում, այդ թվում` Երեւանում, նաեւ Արցախում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիսքաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ,իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: