Հանրապետականներից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, Վիսկոնսինից կոնգրեսական Փոլ Ռայանը հայերի վաղեմի բարեկամն է:

Այդ մասին են վկայում Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տվյալները:Ռայանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ է  եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճամաչման մասին բանաձեւի համահեղինակ:  2009 թ.  հուլիսին Ռայանը ստորագրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված` հայ-թուրքական ճանապարհային քարտեզը դատապարտող, իսկ 2008թ. փետրվարին` ԱՄՆ պետքարտուղարին ուղղված  Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը դատապարտող նամակներիի տակ:

Նա նաեւ ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներից էր: