Օգոստոսի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Երեւան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս  է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 32-ամյա Կարեն  Բաբայանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը  08.00-ին,  վարորդը` 36-ամյա Սլավիկ  Ոսկանյանը, նույնպես մահացել է:

Կատարվում է նախաքննություն: