2012թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանում ամենատարածված անունները եղել են Նարեն եւ Դավիթը:

Ազգային վիճվարչության տվյալներով, աղջիկների ամենատարածված անունների առաջին տասնյակում ընդգրկված են նաեւ  Միլենա, Մարիա, Մանե, Անի, Էլեն, Անահիտ, Մարիամ, Աննա եւ Մերի անունները:

Տղաների ամենատարածված անուններն են Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Արման, Սամվել, Տիգրան եւ Արամ անունները:

Վերոնշյալ ժամանակահատվածում ծնվել է 15 հազար 843 երեխա, 8 հազար 479 տղա, եւ 7 հազար 364 աղջիկ: