2012-13 թ.թ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով առաջընթաց 10 կետով: Այդ մասին նշված է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում;  Մրցունակության համաշխարհային զեկույցը հրապարակում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Մրցունակության ցուցիչը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա:

2012/13 թ.թ. զեկույցով՝ Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաեւ Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները:

ԱՊՀ անդամ երկրներից ամենաբարձր ցուցանիշ ունի Ադրբեջանը՝ 46-րդ տեղ (առաջընթացը նախորդ տարվա համեմատ՝ +9): Ամենամեծ առաջընթաց գրանցել է Ղազախստանը՝ +21 (51-րդ տեղ): Ռուսաստանը 67-րդ տեղում է (-1): 11 կետով բարելավել է իր ցուցանիշը նաեւ Վրաստանը՝ 77-րդ տեղ (+11):