Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳՆ-ի ղեկավար Ժան Ասելբորնն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Նա ծաղիկներ է դրել Հավերժական կրակի մոտ` հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ Ժան Ասելբորնն այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին եւ թանգարանի պաշտոնական այցելուների գրքում կատարել հետեւյալ գրառումը. «Հայ ժողովրդի այս ողբերգությունը երբեք չի մոռացվի: Անհրաժեշտ է ընդմիշտ պահել անմեղ զոհերի հիշատակը եւ նրանց մասին պատմել գալիք սերունդներին»: