Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 25-ին, որոշում կայացրեց Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի հյուրանոցի նախկին շենքը վաճառել «Հանա տրանս» ընկերությանը:

Նշենք, որ սույն ընկերությունը 2012 թ. ձեռնարկել է աշխատանքներ` ԼՂՀ-ում արդյունահանվող ածխի հումքով «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տարածքում ջուր-ածխային վառելիքի արտադրություն կազմակերպելու համար: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվող տարեկան շուրջ 2000 տոննա ածխի տեղափոխումը (ծանրաքարշ ավտոմեքենաներով) ԼՂՀ-ից մինչեւ Վարդենիսի երկաթուղային կայարան եւ այդտեղից երկաթուղով մինչեւ ք. Երեւան պետք է իրականացվի «Հանա Տրանս» ՍՊԸ-ի  կողմից:

Վարդենիսում գտնվող նախկին հյուրանոցը «Հանա տրանսի» կողմից պետք է օգտագործվի որպես բազա:

Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 950 հազ. դրամ ՀՀ դրամ, շինությունների ընդհանուր մակերեսը` 501.9 քառ. մետր: