Նախքան կեսգիշերին Մահմեդակաների զոհաբերման տոնի օրերին հրադադարի մասին ռազմական հրամանատարության միակողմանի հայտարարության ուժի մեջ մտնելը, սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները գրոհայիններից ամբողջությամբ մաքրել են Ազ Զուհուր փողոցն ու Աս Սիրիա  թաղամասը, որտեղ Հալեպի հայ համայնքի բավական շատ ներկայացուցիչներ են ապրում:

Ինչպես հայտնել է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, զինվորականները նաեւ ազատել են  մի քանի քաղաքացիների, որոնք նախկինում առեւանգվել էին ահաբեկիչների կողմից: Թաղամասի բնակիչները շնորհակալությամբ են դիմավորել սիրիացի զինվորականներին: 

Աթ Թանանիր հրապարակում՝ Թարեք իբն Զիյադի անվան քաղաքային այգու մոտ,  Ալ Աշրաֆիա, Աս Սալեհին, Աս Սահուր թաղամասերում սիրիական զինվորականները հատուկ գործողություն են անցկացրել, որի ընթացքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ:

Բանակային ստորաբաժանումները հարձակվել են Խան Ալ Ասալ թաղամասում գտնվող գրոհայինների կայանների վրա՝ ոչնչացնելով  մեքենա եւ մի քանի մոտոցիկլետներ:

Հալեպ նահանգի Քաֆր Նահա եւ Օրմ Քուբրա բնակավայրերում իրավասու մարմինները ոչնչացրել են ահաբեկիչների եւ նրանց պատկանող  մեքենա ու 4 մոտոցիկլետ: