Իրանում սկսվել են IV դարի հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքերը, որը տուժել էր 2012թ. Օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին տեղեկացրել է Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը:

Եկեղեցին գտնվում է Թավրիզ քաղաքից  47կմ դեպի հյուսիս-արեւմուտք:  Վերականգնման աշխատանքներին ծանոթացել է Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոսպոս Չիվթյանը:

Եկեղեցու վերականգնման ծախսերն իր վրա է վերցրել Իրանի հուշարձանների պահպանության հարցերով գործակալությունը: Մինչ վերականգնման աշխատանքներն սկսելը տեղում նաեւ պեղումներ են կատարվել, քանի որ  հնագետի կարծիքով Սբ Հռիփսիմեն կառուցվել է մեկ այլ եկեղեցու տեղում, որը թվագրվում է  III դարին:

Եկեղեցին գտնվում է Մուժամբար գյուղի մոտ, որը մինչեւ 1946 թ-ը բնակեցված է  եղել առավելապես հայերով: Հենց այս տաճարում են  փրկվել հարյուրավոր հայեր` թուրք-պարսկական պատերազմի ժամանակ:

Իրանի մշակութի նախարարությունը Սբ Հռիփեիմե եկեղեցին եւ  մերձակայքւոմ գտնվող հնագույն Սբ Աներեւույթ ժամատան ավերականերն ընդգրկել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկում: