Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 7- 9-ը տեղի է ունցել հայագիտության հարցերով իններոդ միջազգային համաժողովը:  Ինչպես  NEWS.am –ին ասաց համաժողովի զեկուցողներից «Հայկական հումանիտար տեղեկագրի» գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, համաժողովն անցկացվել է Ռուսաստանի ԳԱԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտում:

Զեկույցներով հանդես են եկել աշխարհի առաջատար հայագետներ Ջոն Գրեպինը (ԱՄՆ), Ջեյմս Ռասելը (ԱՄՆ), Թեո վան Լինդտը (Նիդեռլանդներ), Անահիտ Դոնաբեդյան-Դեմոպուլոսը (Ֆրանսիա), Հրաչ Մարտիրոսյանը (Նիդեռլանդներ) եւ այլք:

Ելույթների թեմաները ինչպես լեզաբանական էին, այնպես էլ ընդհանուր բանասիրական: Գրեպինն, օրինակ, հանդես է եկել հին հայերենում ուրարտական ազդեցության, բանսեր Սուրեն Զոլյանը` «Սասունցի Դավիթ» էպոսի խորքային սուբստարատի մասին զեկույցով:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Հայկական հումանիտար տեղեկագրի» չորրորդ համարի շնորհանդեսը, որն արժանացել է մասնագետների բարձր գնահատականին: Համաժողովի նյութերին պարբերականը կանդրադառնա հատուկ թողարկմամբ:

Համաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը եղել է հաջորդ` տասներորդ համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը: Համաժողովը կկայանա  2016 թ-ին: