«Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ UNESCO-ի հանձնաժողովը կքննարկի հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը, այս մասին տեղեկացրել էր  Reuters-ը: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստում կքննարկվի մոտ 60 անվանակարգ` կոմիտեի ցուցակում ներառելու համար: Կոմիտեի յոթերորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3 -7-ը UNESCO-ի կենտրոնական գրասենյակում, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հայաստանից 2011 թ-ին ցուցակում ընդգրկվել է «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհրդանիշ եւ խաչքարագործություն»  ոչ նյութական արժեքը: