Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 8-ին հրապարակել է Հայաստանի նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Նշենք, որ ընտրությունները կայանալու են 2013թ. փետրվարի 18-ին:

Ըստ ժամանակացույցի, նախագահի թեկնածուները  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2012թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013թ. հունվարի 4-ը, ժամը 18:00-ն:

Հունվարի 4-ից 14-ը կատարվելու է թեկնածուների գրանցումը, նախընտրական քարոզարշավը լինելու է հունվարի 21-ից փետրվարի 16-ը: Փետրվարի 17-ին լռության օր է լինելու, իսկ փետրվարի 18-ին ընտրական տեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 8-ին, կփակվեն` ժամը 20:00-ին:

ԿԸՀ ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: