Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր` դեկտեմբերի 13-ին,  տեղի է ունեցել Տեմպուս 4–ի «Համալսարան-Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ  էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի,  Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի եւ Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաեւ հայաստանյան բուհերից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաեւ ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է եւ նպատակաուղղված է  համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորել է  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական եւ այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- կրթական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում առանցքային համարելով համալսարանների դերը` ասել է ռեկտորը:

ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԳ  նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում  Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել:

Գործընկեր երկրներին եւ մասնակիցներին ողջունել է Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ համոզմունք հայտնելով, որ լինելով Հայաստանում առաջին այսպիսի ծրագրի համակարգողը՝  ՀՊՏՀ-ն այն հաջողությամբ կհամակարգի եւ կիրականացնի