«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» փետրվարի 15-ին ցուցակել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից;

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10 հազ. դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով եւ 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը  էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր: «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.-ին՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, եւ այնուհետև հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ: