Հայտնի կոմբինացիան` սեքս-թմրանյութեր-ռոքնռոլ, պարզվում է ոչ միայն 1960-ականների ռոքերների խորհրդանիշն է, այլեւ դրանք ներգործում են ուղեղի միեւնույն հատվածի վրա:
Կանադացի գիտնականները պարզել են, որ երաժշտություն լսելիս մարդկային ուղեղը դոֆամին է արտադրում, որը հաճույքի զգացողություն է առաջացնում: Նույն գործընթացը տեղի է ունենում սեքսի, համեղ ճաշի ժամանակ, ինչպես նաեւ թմրանյութերի ազդեցությամբ, հաղորդում է Russian.rt-ն:
Գիտափորձի մասնակիցները լսել են իրենց սիրելի երաժշտությունը, իսկ գիտնականներն այդ ընթացքում արձանագրել են, որ արյան մեջ դաֆամինի մեծ քանակություն է մտնում, գրեթե նույքնան, որքան սեքսի ժամանակ: