Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ  հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը հաջորդ շաբաթ կժամանի տարածաշրջան:

Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան կատարելիք այցի ընթացքում Սոարեշը քննարկելու է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ չկարգավորված հակամարտությունների հարցը, ասվում է ԵԱՀԿ ԽՎ տարածած հաղորդագրության մեջ:

Սոարեշը Հայաստանում կլինի մայիսի 9-10-ին, կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը, նաեւ իրադարձությունների զարգացումը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու են Բաքու կատարելիք այցի ընթացքում:

Սոարեշը հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Բելգրադում 2011թ. հուլիսին կայացած նստաշրջանի ընթացքում: