Մայիսի 5-ին, ժամը 16.30-ին,  Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 շենքի մոտ «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: