Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Հարավային Փասադենայի գրադարանում, այսօր՝  մայիսի 16-ին, տեղի կունենա  Քեյ Մուրադյանի 25-րոպեանոց «Մորս ձայնը» ֆիլմի անվճար ցուցադրությունը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին տեղեկացնում է «South Pasadena Patch»-ը: «Ես իմ մոր ձայնն եմ եւ սա նրա պատմությունն է»,- հայտարարել է ֆիլմի հեղինակ Քեյ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ «Մորս ձայնը» ֆիլմը պատմում է 14-ամյա Ֆլորա Մանուշյանի մասին, ով կորցնելով ընտանիքը ցեղասպանության ժամանակ, հայտնվել է ԱՄՆ-ում եւ ամուսնացել մի մարդու հետ, ում ճանաչում էր միայն լուսանկարով: «Ֆլորայի ձայնը, ցեղասպանության բոլոր զոհերի եւ տուժածների ձայնն է. պատմություն, որը չի կարելի մոռանալ»,- ասել է Քեյ Մուրադյանը: