Բրիտանական արքայազն Չարլզը տպավորված էր «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտի հնագույն ձեռագրերից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Նրա խոսքով, արքայազնը Մատենադարանում մասնակցել է բարեգործական ծրագրի շնորհանդեսին, որի հյուրն է, եւ դա նրա այցի հիմնական նպատակն էր, նա նաեւ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին եւ մեծ տպավորություն ստացել:

«Գիտեք, Մատենադարանի բոլոր ցուցանմուշները հազվագյուտ, ունիկալ ցուցանմուշներ եւ ուժեղ ազդեցություն են ունենում այցելուների վրա»,- ասել է տնօրենն ու հավելել. «Նա ասել է, թե ահռելի հաճույք է ստացել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am