Վերջին 5 տարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ահռելի մեծ առաջընթաց է արձանագրել: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին Երեւանում  6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես ֆորումը»-ի բացման խոսքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջընթացը նկատելի է ոչ միայն հանրապետության ներսում, այլ միջազգային համեմատություններում՝ ՏՏ հասանելիության, նորարարական, երիտասարդ գիտնականնների ստեղծած արտադրանքի ծավալի առումով:

«Համաշխարհային բրենդները այսօր նախապատվություն են տալիս Հայաստանին եւ այստեղ տեղակայում տարածաշրջանային կենտրոններ»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա հատկապես կարեւորեց ԱՄՆ Սիլիկոնային հովտում անցկացվող ֆորումները, որտեղ հայկական ընկերությունները կապեր են ստեղծում առաջատար ընկերությւունների հետ եւ ուսումնասիրում փորձը: Սիլիկոնյան հովտում գործում է կազմակերպված հայկական տեխնոլոգիական միություն՝ 100-ից ավելի կազմակերպություններով, որոնք ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ: