ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ Թուրքիայի եւ ԵՄ-ի հետագա բանակցությունների ժամանակ Եվրոպան պնդելու է, որպեսզի Անկարան պահպանի մարդու հիմնարար ազատությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Բունդեսթագում:

Նրա խոսքով` «Թուրքիան Եվրամիության կարեւոր գործընկերն է»: Սակայն, նրա խոսքով, եվրոպական արժեքները «բանակցությունների առարկա չեն», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա կարծիքով` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների շուրջ աշնանը կայանալիք բանակցությունները շարունակելու որոշումն, «ընդհանուր առմամբ, ճիշտ էր»: Ընդ որում, ոչ ոք չի պատրաստվում ձեւացնել, թե այդ երկրում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնության դրսեւորումները ոչ մի նշանակություն չունեն, նկատել է Մերկելը: