Լոնդոնի Արվեստների թագավորական քոլեջի ուսանող Փիթեր Քոդլինգը զուգարանակոնքի նոր դիզայն է մտածել, որը հնարավորություն է տալիս բնական կարիքները հոգալ ավելի բնական` պպզած դիրքում, ծնկները փորին սեղմած, գրում է «The Daily Mail»-ը:
Նա ենթադրում է, որ եթե «մտածող» կոչվող իր զուգարանակոնքը լայն կիրառություն գտնի, դա կնվազեցնի աղիների քաղցկեղի, թութքի եւ մի շարք այլ հիվանդությունների ռիսկը: Հեղինակի կարծիքով` «պպզած»: Դիրքը բացառում է աղիների խանգարումները, անգամ սրտի նոպաները, հաղորդում է « Medportal.ru»-ն:
Ծնկները փորին սեղմած դիրքը նպաստավոր է նաեւ կանանց համար, հատկապես ծննդաբերությունից հետո: Ներկայումս Քոլդինգը ներդրողների է փնտրում` իր գաղափարը կյանքի կոչելու եւ վաճառքի հանելու համար: